Մի քանի նշան, որ կախվածություն ունես բջջային հեռախոսից


Մի քանի նշան, որ կախվածություն ունես բջջային հեռախոսից
Նոյեմբեր 15 00:34 2017

Եթե այս 11 կետերից գոնե 5-ին դրական պատասխան ունենաս, ապա դու կախվածություն ունես հեռախոսիցդ:
1. Երբ չես կարողանում գտնել հեռախոսդ, խուճապի ես մատնվում
Դատարկում ես պայուսակդ, սկսում բացականչել. «Կորցրել եմ հեռախոսս» և այլ հեռախոս փնտրում, որ զանգես բջջայինիդ: Արդյունքում հեռախոսդ տաբատիդ գրպանում է լինում:
2. Եթե հանկարծ հեռախոսդ տանն ես թողնում, չես պատկերացնում, թե ինչ ես անելու առանց դրա
Օրը կործանված է:
3. Առավոտյան առաջին հերթին ձեռքդ ես վերցնում հեռախոսդ
Facebook, Instagram, հաղորդագրություններ…
4. Նախկինում մարդիկ իրենց հետ զուգարան թերթ էին տանում
Այժմ դու այնտեղ ես գնում հեռախոսով:
5. Լոգանք ես ընդունում հեռախոսիդ հետ միասին
Այսինքն՝ այն վերցնում ես հետդ, միացնում երաժշտությունը, դնում լվացքի մեքենայի վրա և լողանում:
6. Ամեն 5 րոպեն մեկ ստուգում ես՝ արդյո՞ք ինչ-որ մեկը հաղորդագրություն չի գրել կամ չի լայքել ստատուսդ
Եթե ոչ, անկեղծ տխրում ես:
7. Շարունակում ես քչփորել հեռախոսդ, անգամ երբ խոսում ես մարդկանց հետ
Եվ վստահ ես, որ մեկը մյուսին չի խանգարում:
8. Հոգուդ խորքում ատում ես այն մարդկանց, ովքեր առաջարկում են չօգտվել բջջային հեռախոսից
Օրինակ, հավաքել հեռախոսներն ու չօգտվել դրանցից մինչև դասի կամ խնջույքի ավարտը:
9. Գրեթե այն ամենը, ինչ նախկինում անում էիր համակարգչով, այժմ անում ես հեռախոսով
Այցելում ես կայքեր, լսում երաժշտություն, ֆիլմ դիտում:
10. Քնում ես՝ հեռախոսդ գրկած
Ավելորդ է ասել, որ քնելուց առաջ վերջին բանը, որ անում ես, հեռախոսդ ստուգելն է:
11. Երբ համերգ ես գնում, ամեն ինչ նկարում ես