Հրդեհ Արթիկում


Հրդեհ Արթիկում
Նոյեմբեր 14 10:56 2017

Նոյեմբերի 13-ին, ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների թիվ 5 հասցեի հետնամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:18-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Խ.-ին պատկանող տնակի (մոտ 9 քմ) և Ա. Ա.-ին պատկանող ինքնաշեն տնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):