Գոլս նվիրում եմ կնոջս, ով առաջին անգամ էր իմ խաղին հետևում մարզադաշտից.Վարազդատ Հարոյան


Գոլս նվիրում եմ կնոջս, ով առաջին անգամ էր իմ խաղին հետևում մարզադաշտից.Վարազդատ Հարոյան
Նոյեմբեր 13 20:52 2017

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը Կիպրոսի նկատմամբ տոնած հաղթանակից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:

Հիշեցնենք՝ Հայաստանի ընտրանին 3:2 հաշվով հաղթանակ տարավ, իսկ Հարոյանը խփեց մեր թիմի երկրորդ գոլը.

«Շատ ուրախ եմ, որ անհաջող հանդիպումներից հետո կարողացանք հաղթանակի հասնել երկու խաղերում էլ, թեկուզ՝ ընկերական բնույթ էին կրում, բայց հաղթանակը մնում է հաղթանակ:

Ուրախ եմ գոլիս համար, կուզեի գոլս նվիրել կնոջս, ով առաջին անգամ հետևում էր իմ խաղին մարզադաշտից:

Մեծ պատիվ էր ավագի թևկապը կրելը: Խաղացածս ակումբներում շատ եմ կրել, բայց հավաքականում առաջինն էր, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասաց Հարոյանը:



loading...