Իրանի երկրաշարժից հայեր չեն տուժել. նախնական տվյալներ


Իրանի երկրաշարժից հայեր չեն տուժել. նախնական տվյալներ
Նոյեմբեր 13 18:35 2017

Իրանում և Իրաքում ՀՀ դեսպանությունների նախնական տվյալներով՝ իրան-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Այս մասին հաղորդում է Հայաստանի դեսպանատունը՝ Twitter-ի իր էջում:

«ՀՀ ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: