Դոլարի վերելքը 2 օրվա դադարից հետո նորից սկսվել է. եվրոն էժանացել է


Դոլարի վերելքը 2 օրվա դադարից հետո նորից սկսվել է. եվրոն էժանացել է
Նոյեմբեր 13 18:12 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 487.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.28 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.55 դրամ (նվազել է 3.14 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 567.63 դրամ (նվազել է 0.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.20 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 266.49 դրամ, ոսկի՝ 20,132.35 դրամ, պլատին՝ 14,688.17:

Նոյեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:



loading...