Ավտոմեքենան ամբողջովին այրվել է


Ավտոմեքենան ամբողջովին այրվել է
Նոյեմբեր 13 14:40 2017

Նոյեմբերի 12-ին, ժամը 20:40-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Գեղի գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է մայթեզրի եզրաքարին և բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-րդ կմ-ին Opel մակնիշի 35 GT 234 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի եզրաքարին և բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:20-ին: Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ: