Վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնին


Վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնին
Նոյեմբեր 13 13:59 2017

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաներում 26-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes C200 մակնիշի 34 FԼ 407 համարանիշի ավտոմեքենայով Իասկովի պողոտայում՝ ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի դիմաց, վրաեթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել Փորձաքննությունների ազգային բյուրոյում այդ պահին գտնվող մի խումբ քննիչներ և Ոստիկանության 10 33 զորամասի ծառայողներ:

ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, նույնպես փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան տեխնիկական անձնագրով կանաչ մետալիկ է, սակայն, չգիտես ինչու, այն գունափոխված է, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը 71-ամյա Յուրի Սարգսյանն է: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում