Երկու չեմպիոն, մեկ փոխչեմպիոն, երկու բրոնզե մեդալակիր․ հայ մարզիկների արդյունքները


Երկու չեմպիոն, մեկ փոխչեմպիոն, երկու բրոնզե մեդալակիր․ հայ մարզիկների արդյունքները
Նոյեմբեր 13 11:54 2017

Նոյեմբերի 9-ից 13-ը Սոչիի ,,Այսբերգ,, արենայում անցկացված սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 5 մեդալ՝ 2 բրոնզ, 1 արծաթ և 2 ոսկի:
Պատվո երրորդ հարթակին կանգնեցին մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը, 100 կգ քաշային Արսեն Խանջյանը, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշայինների մրցապայքարում և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Մարտական սամբոյի նույն քաշային կարգում էլ լավագույնը Գրիգոր Մխիթարյանն էր, ով նույնպես դաձավ աշխարհի չեմպիոն, իսկ Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ պարտվեց միայն եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի:
Ուրախալի է, որ մեր հավաքականը գրավեց երրորդ տեղը թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյի թիմային հաշվարկով:
Այսօր մեր հավաքական թիմը ժամը 16.30-ին ժամանելու է Զվարթնոց օդանավակայանում:

Շնորհավորում ենք և մեր չեմպիոններին, և մեդալակիրներին, և սամբոյի երկրպագուներին, և թե բոլոր հայերին, ովքեր անասելի հպարտություն են ապրում, երբ հնչում է հայոց օրհներգն ու բարձրանում՝ եռագույնը: