Տավուշում հայտնաբերվել է սպանված, հոշոտված կնոջ դիակ


Տավուշում հայտնաբերվել է սպանված, հոշոտված կնոջ դիակ
Նոյեմբեր 13 11:21 2017

Տավուշում հայտնաբերվել է կնոջ՝ հոշոտված դիակ՝ բռնության հետքերով։ «Փաստինֆո»-ն ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դիակի վրա արձանագրվել են կտրած-ծակած վնասվածքներ, եւ Տավուշի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով։
Դիակը հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին։ Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող ճանապարհի սկզբնամասում՝ կամրջի հարակից տարածքում, շան երախում նկատել է մարդու մարմնի մաս, որը նման է եղել ձեռքի:
Քննչական-օպերատիվ խումբը Երևան-Սևան-Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մ հեռավորության վրա՝ Հովք գյուղի վարչական տարածքում, գետի ափին, դեմքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել է ինքնությունը չպարզված իգական սեռի հոշոտված դիակ:
Նախնական տվյալներով՝ տուդածը 30-35 տարեկան կին է։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննություն է տարվում՝ պարզելու կնոջ ինքնությունն ու սպանության հանգամանքները։

Աղբյուր` Փաստինֆո