Կրակոցներ Գեղարքունիքում. հայտնաբերվել են ավտոմատի կրակված պարկուճներ, իսկ ավտոմեքենայի վրա կրակոցի հետքեր


Կրակոցներ Գեղարքունիքում. հայտնաբերվել են ավտոմատի կրակված պարկուճներ, իսկ ավտոմեքենայի վրա կրակոցի հետքեր
Նոյեմբեր 13 11:12 2017

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կարապետյանից, որ Կարճաղբյուր գյուղում ավտոմատից կրակել են իրեն պատկանող КрАЗ մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշի ավտոմեքենայի վրա, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 50-ամյա Արսեն Ավետիսյանին պատկանող մթերային խանութի մոտ կայանված է եղել КрАЗ մակնիշի ավտոմեքենան, որից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 6 հատ 7.62 տարմաչափի /ԱԿՄ/ ինքնաձիգի կրակված պարկուճ, 2 հատ դատարկ գնդակի միջուկ, իսկ ավտոմեքենայի հովացման համակարգի վրա հայտնաբերվել են 7 հատ գնդակի վնասած հետքեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները՝ Ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Կարճաղբյուր գյուղի բնակիչ է և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Կարապետյանը աշխատում է «ԻՄՊԻԳՐԱ» ՓԲԸ-ի տնօրեն: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում