Հարձակվել են «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ի տնօրենի վրա․ նա տեղափոխվել է հիվանդանոց


Հարձակվել են «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ի տնօրենի վրա․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբեր 13 11:10 2017

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 45-ամյա Սամվել Պետրոսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիա վարչական շրջանից:

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատից խումբը, ովքեր պարզել են, որ նա տեղափոխել է իրենց շենքի բակից, որտեղ նրա վրա է հարձակվել հարևանը՝ 38-ամյա Սերգեյ Պետրոսյանը, ով վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Պետրոսյանին: Վերջինս էլ վերին և ստորին շրթունքի պատռված վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նշված բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Սամվել Պետրոսյանը Սերգեյ Պետրոսյանի կողմից ստացել է նաև սպառնալիքներ, ով ասել է, որ դանակով կհարվածի նրան: Սամվել Պետրոսյանը աշխատում է «Ոսկե Տակառ Ալկո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: Ոստիկանները հայտնաբերել են տնօրենին ծեծի ենթարկած Ս. Պետրոսյանին և տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում