Մեքենան բախվել է ձիուն ու շրջվել


Մեքենան բախվել է ձիուն ու շրջվել
Նոյեմբեր 13 11:02 2017

Նոյեմբերի 13-ին, ժամը 07:27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ձիուն և շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գավառ հատվածի 10-րդ կմ-ին ВАЗ 2106 մակնիշի 30 LU 113 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ձիուն և շրջվել։

Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:



loading...