Շղթայական ավտովթար Երևանում


Շղթայական ավտովթար Երևանում
Նոյեմբեր 13 10:41 2017

նոյեմբերի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում բախվել են 5 տրանսպորտային միջոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: