Ողբերգական դեպք Տավուշում. լճակում հայտնաբերվել է տղամարդու դի


Ողբերգական դեպք Տավուշում. լճակում հայտնաբերվել է տղամարդու դի
Նոյեմբեր 13 10:20 2017

Նոյեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական ներկայացուցիչ, 60-ամյա Արկադի Մակյանը Ոստիկանության Բագրատաշետնի բաժանմունք ահազանգել է , որ գյուղի սկզբնամասում գտնվող լճակում տղամարդու դի կա, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլարագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիրվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները քաղաքացիների օգնությամբ լճակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Նորիկ Մարտիրոսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ հետաքննչական բվաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական: