Նեյմարն ամռանը կարող է վերադառնալ Իսպանիա


Նեյմարն ամռանը կարող է վերադառնալ Իսպանիա
Նոյեմբեր 12 14:39 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ամռանը կարող է վերադառնալ Իսպանիա,- տեղեկացնում է «Marca»-ն:

Ըստ աղբյուրի՝ բրազիլացու տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որն արդեն 200 մլն եվրո է պատրաստել վերջինիս ձեռքբերման համար:

Հաղորդվում է, որ «արքայական ակումբը» հունվարին նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի:

«Ռեալը» պատրաստ է Նեյմարի տրանսֆերի դիմաց վճարել 450 մլն եվրո: