Գալիանին կարող է աշխատանքի անցնել Ռեալի տնօրենների խորհրդում


Գալիանին կարող է աշխատանքի անցնել Ռեալի տնօրենների խորհրդում
Նոյեմբեր 11 23:53 2017

Իտալական «Միլանի» նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանին կարող է աշխատանքի անցնել Մադրիդի «Ռեալում»: Այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն:

Ապրիլին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Գալիանին հրաժարվել է դառնալ «սերուցքայինների» սպորտային տնօրեն: Այժմ Ֆլորենտինո Պերեսը երկրորդ փորձն է կատարել և իտալացուն առաջարկել է աշխատանք՝ «արքայական» ակումբի տնօրենների խորհրդում: Գալիանիի կողմից դեռևս պատասխան չի հնչել:

Իտալացին այժմ աշխատում է «Fininvest» կազմակերպությունում, որտեղ աշխատանքի է անցել «Միլանից» հեռանալուց հետո: