Պիրլո. Իտալիայի հավաքականը վախեցած տեսք ուներ


Պիրլո. Իտալիայի հավաքականը վախեցած տեսք ուներ
Նոյեմբեր 11 22:46 2017

Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն խոսել է իր ազգային ընտրանու ցուցադրած խաղի մասին՝ Շվեդիայի հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱԱ-2018-ի անցումային խաղի շրջանակում:

«Իտալիայի հավաքականը վախեցած տեսք ուներ, որը ցանկանում է պահել 0:0 հաշիվը: Եվրոպայում դա բավարար չէր: Մրցավարից բողոքելը շեղում է գլխավոր խնդրից: Եվրոպայում չեն խաղում այնպես, ինչպես Իտալիայում: Մնացած առաջնություններում ցանկացած հպման դեպքում մրցավարը նշանակում է տուգանային հարված:

Նման խաղերում պետք է ներդնես ուժերիդ 100 տոկոսը: Այսպիսի խաղերը ցույց են տալիս, թե ինչի են ընդունակ ֆուտբոլիստները: Գլխավոր մարզիչը պետք է ճիշտ խոսքեր գտնի հավաքականի համար: Չափազանց կարևոր է լինելու պատասխան խաղը: «Սան Սիրոն» նույնպես իր դերը կարող է խաղալ: Սակայն ես երբեք չեմ տեսել գոլ, որ խփվել է տրիբունայից»,- Պիրլոյի խոսքերը մեջբերում է «Sky Sport Italia»-ն:

Հիշեցնենք, որ Իտալիա-Շվեդիա խաղը կկայանա նոյեմբերի 13-ին: