Պերես. Ռեալին քննադատում են, քանի որ նախանձում են


Պերես. Ռեալին քննադատում են, քանի որ նախանձում են
Նոյեմբեր 11 17:44 2017

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է վերջին ժամանակահատվածում թիմի ցուցադրած անվստահ խաղի մասին

«Այս պահին մենք հետ ենք մնում «Բարսելոնայից» ութ միավոր: Չեմպիոնների լիգայի խմբային փուլը կհաղթահարենք երկրորդ տեղով: Այս ամենը թույլ է տալիս, որ մամուլում խոսեն «Ռեալում» ճգնաժամի մասին: բոլորը կարծում են, որ այս տարի ավելի թույլ ենք, քան նախորդ տարի:

Մադրիդում ամեն ինչ կարգին է: Բոլորը քննադատում են մեզ և այդպես միշտ էլ եղել է: Կարծում եմ, որ մեզ նախանձում են: Շուտով ամեն ինչ կկարգավորվի»,- «սերուցքայինների» նախագահի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: