Մեսսին չի մասնակցի Նիգերիայի հետ ընկերական խաղին


Մեսսին չի մասնակցի Նիգերիայի հետ ընկերական խաղին
Նոյեմբեր 11 20:45 2017

Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ռուսաստանի (1:0) հետ կայացած ստուգողական խաղից հետո որոշել է ուղևորվել Բարսելոնա,- տեղեկացնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը Մոսկվայից անմիջապես կուղևորվի Իսպանիա, որտեղ կմիանա «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ Արգենտինայի ընտրանին նոյեմբերի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նիգերիայի հետ: