Հայ ծանրորդն Ավստրիայի եռակի չեմպիոն է դարձել


Հայ ծանրորդն Ավստրիայի եռակի չեմպիոն է դարձել
Նոյեմբեր 11 17:30 2017

Ազգությամբ հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն, գրում է «Rusarminfo»-ն:

Գրաց քաղաքում կայացած Ավստրիայի ծանրամարտի առաջնությունում Սարգիս Մարտիրոսյանն առաջին տեղն է զբաղեցրել 105 կգ քաշային կարգում` արժանանալով ոսկե մեդալի:

Այս առաջնության արդյունքներով, 31-ամյա հայ մարզիկն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի 2017 թվականի առաջնությանը, որը կկայանա ԱՄՆ-ում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:

Նշենք` 2015 և 2016 թվականներին Սարգիս Մարտիրոսյանն արդեն դարձել էր Ավստրիայի չեմպիոն: