Պարզվել է Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը


Պարզվել է Դավիթաշենի կամրջից ցած նետված քաղաքացու ինքնությունը
Նոյեմբեր 11 13:26 2017

Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ կամրջից ցած նետվողը Երևան քաղաքի Այգեձոր փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Ս.-ն է:

Փրկարարները իրականացրել են հերթապահություն մինչև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների մոտենալը: