Խոշոր ավտովթար Վանաձորում. ճակատ-ճակատի բախվել են Grand Cherokee-ն ու ВАЗ 21099-ը. կա 5 վիրավոր


Խոշոր ավտովթար Վանաձորում. ճակատ-ճակատի բախվել են Grand Cherokee-ն ու ВАЗ 21099-ը. կա 5 վիրավոր
Նոյեմբեր 11 12:04 2017

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաթումի-Կ. Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի բնակիչներ՝ 43-ամյա Հրանտ Խալաթյանի վարած Jeep Grand Cherokee մակնիշի 077 NN 05 համարանիշի և 38-ամյա Արտյոմ Կոլոգրաժնիի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 RՍ 201 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները, Grand Cherokee-ի ուղևոր՝ 43-ամյա Լուսինե Արսենյանը, ով Հ. Խալաթյանի կինն է, և ВАЗ 21099-ի ուղևորներ՝ 37-ամյա Ալեքսեյ Կոլոգրաժնին, ով վարորդ Ա. Կոլոգրաժնիի եղբայրն է, և Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վալերի Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են իրենց հսկողության տակ, իսկ Ալեքսեյը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Grand Cherokee-ի վարորդ Հ. Խալաթյանն աշխատում է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում