Նեյմարը կոչ է արել լրագրողներին զերծ մնալ սուտ տեղեկություններից


Նեյմարը կոչ է արել լրագրողներին զերծ մնալ սուտ տեղեկություններից
Նոյեմբեր 10 23:52 2017

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը Ճապոնիայի ընտրանու հետ (3:1) ստուգողական հանդիպում անցկացնելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Հարձակվողը խոսել է նաև փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի և հարձակվող Էդինսոն Կավանիի հետ հարաբերությունների մասին:

«Պարզապես խնդրում եմ բոլորին այլևս սուտ լուրեր չտարածել: Մարդիկ խոսում են, որ ես խնդիրներ ունեմ Էմերիի և Կավանիի հետ: Այդ ամենը չի համապատասխանում իրականության հետ: Դա կեղծիք է»,- Նեյմարի խոսքն է մեջբերում «Lefigaro.fr»-ը: