Էվրան երկրպագուին հարվածելու համար որակազրկվել է 8 ամսով


Էվրան երկրպագուին հարվածելու համար որակազրկվել է 8 ամսով
Նոյեմբեր 10 21:21 2017

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել որակազրկել ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրային` Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի` «Վիտորիա Գիմարաեշի» հետ կայացած խաղում երկրպագուին ոտքով հարվածելու համար:

36-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 8 ամսով և չի կարող մասնակցել ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին: Բացի այդ, նա տուգանվել է 10 հազար եվրոյով:

«Մարսելը» տուգանվել է 25 հազար եվրոյով: Ֆրանսիացին առաջիկա 30 օրերի ընթացքում պետք է կապ հաստատի «Վիտորիա Գիմարաեշի» ղեկավարության հետ, որպեսզի փոխհատուցի ֆրանսիացի երկրպագուների կողմից պորտուգալական ստադիոնին հասցված վնասները:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Մարսելը» խզել է պայմանագիրն Էվրայի հետ: