Սանչեսը հանուն Ռեալ տեղափոխության պատրաստ է աշխատավարձի իջեցման


Սանչեսը հանուն Ռեալ տեղափոխության պատրաստ է աշխատավարձի իջեցման
Նոյեմբեր 9 22:30 2017

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

«DonBalon»-ը հայտնում է, որ չիլիացին չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ: Հարձակվողը պատրաստ է աշխատավարձի իջեցման, միայն թե հաջորդ մրցաշրջանում հանդես գա «Ռեալի» կազմում:

Հիշեցնենք, որ Սանչեսի պայմանագրի ժամկետը լոնդոնցիների հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: Եթե մինչև այդ խաղացողը համաձայնության չգա ակումբի հետ, ապա մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել թիմն ազատ գործակալի կարգավիճակում: