Կլոպը հայտնել է իր մարզած լավագույն ֆուտբոլիստի անունը


Կլոպը հայտնել է իր մարզած լավագույն ֆուտբոլիստի անունը
Նոյեմբեր 9 21:33 2017

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ մի շարք ֆուտբոլիստներ են մարզվել: Գերմանացի մասնագետը հայտնել է, թե ով է իր մարզած լավագույն խաղացողը:

«Լավագույն ֆուտբոլիստը` ում ես մարզե՞լ եմ: Մարիո Գյոտցեն: Նա անհավանական ուժեղ էր»,- ասել է Կլոպը:

Մարզիչը նաև նշել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին.

«Իմ մարզած ֆուտբոլիստներ մեջ ամենամեծ առաջընթացը ապրել է Լևանդովսկին»,- ավելացրել է մերսիսայդցիների ներկայիս մարզիչը: