Դոլարի վերելքը նոր թափ է ստացել. փոխարժեքը հատեց 487 դրամի սահմանը


Դոլարի վերելքը նոր թափ է ստացել. փոխարժեքը հատեց 487 դրամի սահմանը
Նոյեմբեր 9 18:13 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կազմել է 487.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.83 դրամ (նվազել է 0.82 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 565.32 դրամ (աճել է 1.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.22 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 266.26 դրամ, ոսկի՝ 20,116.5 դրամ, պլատին՝ 14,539.03:

Նոյեմբերի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: