Բարսելոնայի ղեկավարությունը պատրաստ է ձմռանը նոր տրանսֆերներ իրականացնել


Բարսելոնայի ղեկավարությունը պատրաստ է ձմռանը նոր տրանսֆերներ իրականացնել
Նոյեմբեր 7 22:46 2017

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստներ գնել:

Ինչպես հայտնում է «Sport» պարբերականը, «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն անձամբ է ակումբի ղեկավար Խոսե-Մարիա Բարտոմեուին խնդրել՝ թիմի կազմը նոր ֆուտբոլիստներով համալրել: Սպասվում է, որ կատալոնական ակումբը կուժեղացնի հարձակման և պաշտպանության գծերը:

Կատալոնացիների տրանսֆերային գլխավոր թիրախը կլինի «Աթլետիկո Մադրիդի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանը, ում տրանսֆերը դեռևս ցանկանում էին գնել մրցաշրջանի մեկնարկից առաջ: Պաշտպանական գիծը ավելի ամուր դարձնելու համար Վալվերդեն դիտարկում է «Աթլետիկ Բիլբաոյի» երիտասարդ խաղացող Էմերիկ Լապորտին գնելու տարբերակը: