Պատրաստ եմ մահանալ խաղադաշտում, որպեսզի հանդես գամ աշխարհի առաջնությանը


Պատրաստ եմ մահանալ խաղադաշտում, որպեսզի հանդես գամ աշխարհի առաջնությանը
Նոյեմբեր 7 22:15 2017

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին շատ է ցանկանում Իտալիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել ԱԱ-2018-ին:

«ՄեԾ հաճույքով և հպարտությամբ եմ վերադարձել ազգային հավաքական: Շվեդիայի հետ հանդիպումները հեշտ չեն լինելու, սակայն մենք պատրաստ ենք և ոչնչից չենք վախում:

Մենք պետք է ցուցադրենք մեր անհատական որակները, որոնք բավականին շատ են: Բոլորն էլ ցանկանում են հանդես գալ աշխարհի առաջնությանը: Ես չկարողացա դա անել 2014 թվականին, սակայն այժմ պատրաստ եմ մահանալ խաղադաշտում, որպեսզի ազգային ընտրանու հետ մեկնեմ Ռուսաստան»,- 26 ամյա խաղացողի խոսքերը փոխանցում է «Football Italia»-ն:



loading...