Մխիթարյանի գնահատականը Չելսիի հետ խաղում


Մխիթարյանի գնահատականը Չելսիի հետ խաղում
Նոյեմբեր 6 23:33 2017

Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով պարտվել է «Չելսիին»: Խաղի միակ գոլը խփել է «ազնվականների» հարձակվող Ալվարո Մորատան:

ՄՅՈւ-ի կազմում խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին:

«Whoscored.com»-ը ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականն այդ խաղում:

Կիսապաշտպանը մրցակցի դարպասին հարված չի կատարել: Վերջինիս փոխանցումների ճշտգրտությունը 94,7 % է: Մխիթարյանը խախտել է կանոնները 1 անգամ: Նրա դեմ պայքարում կանոնները խախտվել է մեկ անգամ:

Հայ ֆուտբոլիստը ստացել է 6,36 գնահատականը: