Ապագայում Չեմբերլենը կարևոր ֆուտբոլիստ կլինի Լիվերպուլի համար


Ապագայում Չեմբերլենը կարևոր ֆուտբոլիստ կլինի Լիվերպուլի համար
Նոյեմբեր 6 22:16 2017

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի մասին:

«Սկզբում Ալեքսի վրա ճնշում կար: Հիմա պատկերն այլ է: Այժմ նա ամեն ինչ լավ է անում:

Ինձ պարզապես դուր է գալիս այս խաղացողը, քանի որ նա արդեն իսկ փորձառու է: Նա պատրաստ է հարմարվել «Լիվերպուլի» խաղոճին:

Կարծում եմ` Չեմբերլենն ապագայում կլինի «Լիվերպուլի» համար անչափ կարևոր ֆուտբոլիստ»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը: