Անդրեա Պիրլոն ավարտել է կարիերան


Անդրեա Պիրլոն ավարտել է կարիերան
Նոյեմբեր 6 20:53 2017

Իտալացի լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Իմ ժամանակը «Նյու Յորք Սիթիիում» մոտենում է ավարտին, այդ իսկ պատճառով ես ցանկանում եմ մի քանի բան ասել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին` ջերմության և աջակցության համար: Ավարտին է մոտենում նաև իմ ֆուտբոլային կարիերան:

Շնորհակալություն երկրպագուներին, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են ակումբի հետ»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը «Նյու-Յորք Սիթիին» է միացել 2015 թվականի ամռանը:

Աշխարհի 2006 թվականի չեմպիոնի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2017 թվականի դեկտեմբերը: