Գրիզմանը ձմռանը կարող է տեղափոխվել Բարսելոնա


Գրիզմանը ձմռանը կարող է տեղափոխվել Բարսելոնա
Նոյեմբեր 6 19:18 2017

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»:

Ինչպես տեղեկացնում է «Diario Sport»-ը, կատալոնական ակումբը մտադիր է ակտիվացնել ֆրանսիացի ֆուտբոլիստի հրաժարագնի կետը, որը կազմում է 100 մլն եվրո:

Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն ձմռանը, քանի որ Գրիզմանը դժգոհ է ընթացիկ մրցաշրջանում «Աթլետիկոյի» ցուցադրած խաղից: