Թեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ


Թեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ
Նոյեմբեր 6 12:42 2017

Նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում կայացած թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (Մ17) հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ:
Հայաստանի Հանրապետության թաեքվոնդոյի հավաքականի անդամ 59 կգ քաշային Ռոման Հայրապետովն իր քաշային կարգում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 68 կգ քաշային Անդրանիկ խաչատրյանը՝ դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը մրցավայր էր մեկնել հոկեմբերի 30-ին ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ: