Վենգերը խոսել է Սանչեսի ապագայի մասին


Վենգերը խոսել է Սանչեսի ապագայի մասին
Նոյեմբեր 4 21:46 2017

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխության մասին լուրերը.

«Բոլորը կարծում են, որ Սանչեսը հունվարին կհեռանա «Արսենալից» և կդառնա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ: Ես այն մարդկանցից եմ, որ չեմ հավատում դեպքերի նամն զարգացմանը: «Սիթիի» ղեկավարները պետք է որոշեն՝ Ալեքսիսը օգտակար լինելու է նրանց թիմին, թե ոչ: Ես մի բանում վստահ եմ, որ նա դեռ շատ է պետք «Արսենալին»,- ֆրանսիացի մարզչի խոսքերը մեջբերում է «Goal.com»-ը

Նշենք, որ այս ամռանը չիլիացի խաղացողը շատ մոտ է եղել «քաղաքայինների» կազմը համալրելուն, սակայն վերջին պահին տրանսֆերը չի կայացել: