Ռեալը պատրաստվում է ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերը


Ռեալը պատրաստվում է ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերը
Նոյեմբեր 4 02:45 2017

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը:

Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, մադրիդյան ակումբն արդեն հասցրել է խորհրդակցել Անգլիայում գտնվող իր գործընկերների հետ: «Արքայական ակումբը» ցանկանում է ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերը 2018 թվականի ամռանը:

Բրազիլիայի ընտրանու կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու հիմնական թեկնածուն մինչ այժմ կատալոնական «Բարսելոնան» էր:

Կոուտինյոն անձամբ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: Կատալոնական կողմը կարող է տրանսֆերային շուկա մտնել արդեն հունվարին, քանի որ ամռանը, ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար կպայքարեն մի շարք գրանդ ակումբներ:

Բացի այդ, ամռանը վերջինիս տրանսֆերային արժեքը էլ ավելի կբարձրանա: Եթե Կոուտինյոն ձմռանը չտեղափոխվի «Բարսելոնա», ապա ամռանը բրազիլացուն կփորձեն գնել «Ռեալը» և ֆրանսիական ՊՍԺ-ն: