Կոնտե. Աբրամովիչը եկել էր ակումբի մարզաբազա Բորնմութի հետ խաղից հետո


Կոնտե. Աբրամովիչը եկել էր ակումբի մարզաբազա Բորնմութի հետ խաղից հետո
Նոյեմբեր 3 20:12 2017

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղի մասին

«Պարոն Աբրամովիչը եկել էր մարզաբազա «Բորնմութի» հետ խաղից հետո: Նա ցանկանում է տեսնել, թե ինչպես են ընթանում մարզումները և զրուցել մեզ հետ: Մենք խոսեցինք «Բորնմութի» հետ կայացած խաղի մասին, ինչպես նաև «Ռոմայի» հետ կայանալիք դիմակայության:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցավեճը բարդ է լինելու: Պետք է ուշադիր լինենք: Այս հանդիպումը բոլորին պետք է ուրախացնի: Լավ հանդիպում է սպասվում, քանի որ խաղալու ենք հիանալի մթնոլորտում: Իհարկե, մեծ ճնշում զգում ենք: Նախորդ մրցաշրջանում նույնպես այսպես էր: Հանդիպումից առաջ զգում ես, որ անպայման պետք է հաղթես և հենց դա է ճնշումը»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է «Daily Mirror»-ը:

Հիշեցնենք, որ վերջերս խոսակցություններ էր տարածվել այն մասին, որ իտալացի մասնագետը վիճաբանություն է ունեցել ակումբի ղեկավարի հետ: Նշվում է, որ Կոնտեն մտադրված է լքել լոնդոնյան ակումբը: