Հայտնի է Էլ Կլասիկոյի օրը


Հայտնի է Էլ Կլասիկոյի օրը
Նոյեմբեր 2 23:10 2017

Հայտնի է դարձել Իսպանիայի առաջնության ամենասպասված դիմակայության` «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպման անցկացման օրը,- տեղեկացնում է «AS»-ը:

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 16:00-ին:

Նշվում է, որ երեկային հեռարձակման շնորհիվ հանդիպումը երեկոյան կարող են դիտել Ասիայի ֆուտբոլասերները, ինչը կբարձրացնի հեռարձակման վարկանիշը:

Հիշեցնենք, որ 10 տուրից հետո «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով 28 միավոր: «Ռեալը» 20 միավորով երրորդ տեղում է:



loading...