Մեսսին` Բարսելոնայի 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ


Մեսսին` Բարսելոնայի 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Նոյեմբեր 2 20:47 2017

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արգենտինացին Ալդո Ռովիրայի անունը կրող տիտղոսը ստանում է 5-րդ անգամ: Ալդո Ռովիրան կատալոնական ակումբի նախկին տնօրեն Խոսեպ Լուիս Ռովիրայի որդին է, ով մահացել է 2009 թվականին ավտովթարի պատճառով:

Նշենք, որ վերջինիս անունը կրող տիտղոսը նվաճել են նաև Էրիկ Աբիդալը (2010/11թթ.), Խավիեր Մասկերանոն (2013/14թթ.) և Լուիս Սուարեսը (2015/16թթ.):

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 52 հանդիպման և դարձել 54 գոլի հեղինակ: