Սանչեսը կարող է հայտնվել Բավարիայում


Սանչեսը կարող է հայտնվել Բավարիայում
Նոյեմբեր 2 19:50 2017

Անգլիական «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է հայտնվել գերմանական «Բավարիայում»:

Չիլիացի խաղացողն արդեն այս ձմռանը կտեղափոխվի մյունխենյան ակումբի ճամբար: Լրատվամիջոցը նշում է, որ մյունխենցիների երկու առաջատար կիսապաշտպանները՝ Արյեն Ռոբենը և Ֆրանկ Ռիբերին, արդեն կարիերայի մայրամուտում են և նրանց փոխարինող է պետք: Հենց սա է պատճառը, որ Բունդեսլիգայի չեմպիոններն անհապաղ ցանկանում են պայմանագիր կնքել 28-ամյա կիսապաշտպանի հետ:

Նախկինում նշվում էր, որ Սանչեսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»: