4 անձի դանակահարության մեջ մեղադրվող Օշականցի Գևորիկի եղբորորդին դեպքի օրը միայնակ չի եղել. նոր մանրամասներ


4 անձի դանակահարության մեջ մեղադրվող Օշականցի Գևորիկի եղբորորդին դեպքի օրը միայնակ չի եղել. նոր մանրամասներ
Փետրվար 4 13:18 2017

Հայտնի քրեական հեղինակություն Գևորգ Մելիքյանի՝ Օշականցի Գեւորիկի` հետախուզման մեջ գտնվող եղբորորդին՝ Ալբերտ Մելիքյանը, հայտնաբերվել է հունվարի 25-ին և օրեր անց կալանավորվել:

Նա հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից՝ օգոստոսի 4-ին Աշտարակում 4 անձի դանակահարելու մեղադրանքով: Դեպքի վերաբերյալ ոստիկանության պատրաստած տեսանյութից պարզվում է, որ դեպքի օրը Ալբերտ Մելիքյանի հետ է եղել նաև նրա հորեղբորորդին՝ 27-ամյա Գևորգ Մելիքյանը, ով նույնպես նախկինում աչքի է ընկել աղմկոտ քրեական պատմություններով:

Ըստ քննության տվյալների՝ Աշտարակում դանակահարված 4 տղաները մտերիմներ էին: Մանրամասները՝ տեսանյութում: