Ռոնալդուն համացանցում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդն է


 Ռոնալդուն համացանցում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդն է
Նոյեմբեր 1 23:38 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համացանցում ամենաշատ հետևորդներ ունեցող մարդն է:

Այս մասին են վկայում «Apple Tree Communications»-ի հետազոտությունները: Պորտուգալացի աստղի ֆեյսբուքի, ինստագրամի և թվիթերի պաշտոնական էջերին հետևում է մոտավորպես 297 միլիոն օգտատեր:

Այս ցուցանիշով «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը շրջանցել է կանադացի երգիչ Ջասթին Բիբերին (273 միլիոն) և ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆտին (262 միլիոն):