Լևոն Արոնյանը շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում


Լևոն Արոնյանը շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում
Նոյեմբեր 1 18:30 2017

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` նոյեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2837): Երկրորդ հորիզոնականում շարունակում է ընթանալ աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը (2801) , իսկ Ֆաբիանո Կարուանան եզրափակում է լավագույն եռյակը (2799).

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2667) գտնվում է 76-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 77-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը (2655)` 97-րդ:

Լավագույն տասնյակ.

1.Մագնուս Կարլսեն – 2837
2. Լևոն Արոնյան – 2801
3. Ֆաբիանո Կարուանա- 2799
4. Շահրիյար Մամեդյարով– 2799
5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2796
6. Ուեսլի Սո – 2788
7. Վլադիմիր Կրամնիկ – 2787
8. Վիշվանաթան Անանդ- 2782
9. Ալեոքսանդր Գրիշչուկ– 2782
10. Հիկարու Նակամուրա- 2780

 

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավտ (2839), իսկ Ալեքսանդր Գրիշչուկը (2829) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2819) գտնվում է 5-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Վլադիմիր Հակոբյանը (2707) գտնվում է 39-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2696)` 51-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2685)` 62-րդ:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948), Սերգեյ Կարյակինը (2889) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյանը (2705)` 36-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 50-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `64-րդ և Կարեն Գրիգորյանը (2665) `71-րդ:



loading...