Դոլարը հատեց 483 դրամի սահմանագիծը. Եվրոն նույնպես թանկացել է


Դոլարը հատեց 483 դրամի սահմանագիծը. Եվրոն նույնպես թանկացել է
Նոյեմբեր 1 18:15 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմել է 483.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.19 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 642.42 դրամ (աճել է 4.89 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 562.04 դրամ (աճել է 0.46 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 261.23 դրամ, ոսկի՝ 19,726.37 դրամ, պլատին՝ 14,210.63:

Նոյեմբերի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: