Ս. Սարգսյանի աշխատակազմին հատկացվող գումարը կկրճատվի 64 միլիոնով


Ս. Սարգսյանի աշխատակազմին հատկացվող գումարը կկրճատվի 64 միլիոնով
Նոյեմբեր 1 10:42 2017

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, այսօր քննարկումներին մասնակից նախարարությունների և գերատեսչությունների բյուջեի ծախսերը:

Ջանջուղազյանն ասաց, որ նախագահի աշխատակազմի բյուջեն 2018 թվականին կկազմի 2 մլրդ 445 միլիոն դրամ: Նա նշեց, որ այս թիվը զիջում է նախորդ երկու տարիներին նախագահի աշխատակազմին տրվող բյուջեի քանակին: Բացի այդ նոր հայտ կա, և 64 միլիոնով ևս կկրճատվի նախագահի աշխատակազմի բյուջեն: Ջանջուղազյանը ասաց, որ ԱԺ աշխատակազմին կտրամադրվի ԱԺ աշխատակազմին 4 մլրդ 595 միլիոն դրամ: Իսկ կառավարության աշխատակզմի բյուջեն կկազմի 19,5 մլրդ դրամ: «Կառավարության աշխատակազմի բյուջեն ունի առանձնահատկություններ: Կառավարության աշխատակազմը կիրականացնի 33 ծրագիր»,- ասաց նա:

Իսկ ահա Սահմանադրական դատարանն կունեն ավելի համեստ բյուջե: Այն կկազմի 590 մլն դրամ:

Ջանջուղազյանի խոսքով նախատեսվում է 16,6 մլն դրամ պահուստային ֆոնդ: Ջանջուղազյանի խոսքով՝  Արդարադատություն նախարարության 2018 վթականի բյուջեն կկազմի 13,5 մլրդ դրամ: Դատախազության համար նախատեսված է 4,4 միլիարդ դրամ, պահաուստային ֆոնդը կկազմի 86 մլն դրամ: Քննչականա կոմիտեին կտրամադրվի 5,9 մլրդ դրամ, պահուստային ֆոնդը կկազմի 94 միլիոն դրամ: ՀՔԾ-ին կտրամադրվի 650 մլն դրամի չափով միջոցներ:

ՎՊ-ին կտրամադրվի 1,1 մլրդ դրամ, 21,6 միլիոն պահուստային ֆոնդը կկազմի: Դատական դեպարտամենտին կտրվի 8,8 մլրդ դրամ, իսկ ահա կԸՀ-ին`1,1 մլրդ դրամ, որից ՏԻՄ ընտրությունների վրա կծախսվի 791 միլիոն դրամը: ՄիՊ-ին էլ կտրամադրվի 368 մլն դրամ:



loading...