ԻՊ-ի ներկայացուցիչները Ասենսիոյին սպառնացող պաստառ են հրապարակել


ԻՊ-ի ներկայացուցիչները Ասենսիոյին սպառնացող պաստառ են հրապարակել
Հոկտեմբեր 31 23:13 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները նոր պաստառ են հրապարակել:

Կոլաժում պատկերված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն՝ ծնկի իջած վիճակում: Ֆուտբոլիստի հետևում կանգնած է ահաբեկիչը` դանակը ձեռքին:

Նախկինում ԻՊ-ի կողմնակիցները նմանատիպ պոստեռներ էին հրապարակել նաև Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ: Նրանք հայտարարել էին, որ ապտրաստվում են ահաբեկչական ակտեր իրականացնել ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ: