Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ


Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Հոկտեմբեր 31 18:30 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կազմել է 482.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.53 դրամ (աճել է 2.60 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 561.58 դրամ (աճել է 0.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.30 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 259.8 դրամ, ոսկի՝ 19,747.33 դրամ, պլատին՝ 14,251.61 ։

Հոկտեմբերի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: