ԼՂՀ ԱԱԾ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողի տեսագրությունը (տեսանյութ)


ԼՂՀ ԱԱԾ-ն հրապարակել է գերեվարված զինծառայողի տեսագրությունը (տեսանյութ)
Փետրվար 3 17:50 2017

ԼՂՀ ԱԱԾ-ն այսօր հրապարակել է ադրբեջանական բանակի գերեվարված զինծառայող Հուսեյինզադեին պատկերող տեսագրություն՝ հաշվի առնելով հարցի հնչեղությունը։

Հիշեցնենք, փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:

Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեինզադեին: