Դոլարի վերելքը կանգ առավ. եվրոն շարունակում է աճել


Դոլարի վերելքը կանգ առավ. եվրոն շարունակում է աճել
Հոկտեմբեր 25 18:14 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 482.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.33 դրամ (աճել է 1.81 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 567.55 դրամ (աճել է 0.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.38 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 264.14 դրամ, ոսկի՝ 19,792.2 դրամ, պլատին՝ 14,296.22։

Հոկտեմբերի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: