Փարիզում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ (տեսանյութ)


Փարիզում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ (տեսանյութ)
Փետրվար 3 13:38 2017

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Նուազի լե Գրան թաղամասում  հզոր պայթյուն է որոտացել. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Parisien պարբերականին:

Կատարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 5 մարդ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է առևտրի կետերից մեկում գազի բալոնի անսարքությունը:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները: